Կարիք չկա մտածել թե ի՞նչ պատրաստել #ընթրիքին, դա մենք կանենք ձեր փոխարեն
Մենք գտնվում ենք`Ամիրյան 4/6 041601601 /ամրագրում /
Mon café
Görög étterem
Közel-keleti étterem
Առավոտից մինչև երեկո Mon café-ն ձգտում է լցնել իր հարկի ներքո անցկացրած ամեն մի րոպեն, որպեսզի դառնա հենց «քո» սրճարանը:
Mon café ` քոնը օտարների մեջ
Յուրաքանչյուր սրճարան կամ ռեստորան ունի իր բնավորությունը, դաստիարակությունը, ձեռագիրը: Դրանով, իհարկե, զբաղվում է ռեստորանատերը: Նա, ով որոշել է բացել սեփական ռեստորանը այս կամ այն արտոնություններով, որոնք նա կցանկանար տեսնել իր այցելած վայրերում: Այդ պատճառով որոշ ռեստորանատերեր չեն ընդունում «հասարակական վայր» տերմինը: Ըստ իրենց՝ դա անձնական տիրույթ է, որտեղ նրանք մեծ ուրախությամբ ողջունում են իրենց ընկերներին և մտախոհներին:
Mon café–ն հենց այդպիսին է: Նույնիսկ անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «իմ սրճարան», փաստում է գաղափարի ոգեշնչման պատմության մասին, որի արդյունքում Երևանը ձեռք բերեց ևս մեկ հետաքրքիր նախագիծ: Սրճարանը կարելի է բաժանել երեք հատվածի՝ սրճարանի հիմնական դահլիճ, սիգար-բար և ամառային ծածկապատշգամբ: Առաջին հարկում լուսավորությամբ և ջերմությամբ լի սրճարանն է, որը դեռ դրսից գրավում է իր ընդարձակությամբ և հարմարավետությամբ: Աղյուսե պատերը, որոնք ներկայացնում են պամությունը հին լուսանկարների, սրճաղացներով դարակների, ֆոտոապարատների և ժամացույցերի օգնությամբ, տարածքում գերիշխող կրեմային գույնը և բաց երանգներով առաստաղը ինտերիեր-դիազայներների գերազանց աշխատանքն են, ինչի շնորհիվ էլ զգում ես քեզ լիակատար հարմարավետության մեջ:
Սա կատարյալ վայր է ընտանիքի հետ ժամանցն անցկացնելու համար օրվա ցանցացած պահին: Երկրորդ հարկը բոլորովին այլ աշխարհ է: Այստեղ է սիգար-բարը: Այստեղ տիրում է ոճը, ծուխը և իշխանությունը: Մուգ երանգներով կաշվե բազմոցները, հայլիներով կամ գինիներով, վիսկիներով և կոնյակով զարդարված պատերը վկայում են լրջության և ուժի մասին, որոնք երեկոյան՝ աշխատանքային քաոսից հետո, կհանգստացնեն յուրաքանչյուրին: Այն շատ հարմար է գործնական, ընկերական հանդիպումների, ինչպես նաև բանկետների անցկացման համար: Սիգարների, նարգիլեի, վիսկիի, գինու և կոնյակի հսկայական ընտրանին կօգնի արագ կողմնորոշվել տրամադրությանը հարմար վայելքի հարցում: Իսկ եթե ցանկանում եք բազմազանություն, ապա Ձեզ ներկայացված է ավելի քան հիսուն կոկտեյլների հավաքածուն:
Mon café–ի բարն առանձնանում է իր սրճային մասով: Հավաստագրված բարիստաները կառաջարկեն Ձեզ սուրճերի և սրճային միքսերի լայն տեսականի՝ ներառյալ համաշխարհային ճանաչում ունեցող Starbucks-ը: Չէ որ այստեղ տիրում են «սուրճն ու սիգարետները»: Նման համադրության սիրահարներին կգոհացնի այն փաստը, որ սրճարանը բացում է իր դռները ժամը 08:30-ից, ինչի շնորհիվ էլ հնարավոր է վայելել առավոտյան լռությունը, սուրճն ու սիգարետը: Սա նաև հրաշալի հնարավորություն է նախաճաշելու, հատկապես երբ Mon café–ն առաջարկում է նախաճաշի իր փաթեթը, որն իր մեջ ներառում է հավկիթ, կրուասան կամ տարբեր միջուկներով կրեպ ըստ ցանկության, բնական հյութ և թեյ/սուրճ: Նմանատիպ նախաճաշը հնարավոր է վայելել մինչ 11:00: Թեև սա սրճարանի շեֆ-խոհարարի առաջարկներից փոքրագույնն է: Ճաշատեսակների հետաքրքիր և գրավիչ ընտրանին՝ լի բազում համային երանգներով, երևանյան համադամասերների և հյուրերի համար իսկական հայտանգործություն է: Ճաշացանկի քաղցր հատվածը նույնպես խոհարարների երևակայության արդյունքն է: Պատկերացրեք միայն՝ որքան համեղ կարող է լինել նուգան նարնջի լիկյորով և պիստակով, ազնվամորու և մեղրի համադրությամբ:
Այս հրաշալի աղանդերը Mon café–ի ճաշացանկում Դուք կարող եք հանդիպել Ice Mon café անվան տակ: Նման նուրբ համային համադրությունները, որոնք ընդունակ են զարդարել ցանկացած երեկոյան սեղան, սրճարանում բավականին շատ են: Ի դեպ՝ երեկոյան՝ երկուշաբթիից մինչ հինգշաբթի, այստեղ ելույթ է ունենում դիջեյը, իսկ ուրբաթից մինչ կիրակի երկրորդ հարկում նվագում է ջազ-բենդը:
Առավոտից մինչև երեկո Mon café-ն ձգտում է լցնել իր հարկի ներքո անցկացրած ամեն մի րոպեն, որպեսզի դառնա «քո» սրճարանը յուրաքանչյուրի համար:
Mon café elérhetősége
Mon café nyitvatartás
- Hétfő 08:30 - 03:00
- Kedd 08:30 - 03:00
- Szerda 08:30 - 03:00
- Csütörtök 08:30 - 03:00
- Péntek 08:30 - 03:00
- Szombat 08:30 - 03:00
- Vasárnap 08:30 - 03:00
Mon café értékelései
Te milyennek látod ezt a helyet (Mon café)? Értékeld:
Mon café alapadatok
Fizetési lehetőségek:
American Express
Készpénz
Mastercard
Visa
Szolgáltatások:
Csoportok részére
Gyerekbarát
Kinti rész
Asztalfoglalás
Elvitelre
Felszolgálás
Specialitások:
Reggeli
Kávé
Ebéd
Italok
Vacsora
Árkategória:
$$
Közepes árfekvés
Mon café facebook posztok
Մոտենում է լանչի ժամը` անցկացրու օրվա ամենահամով ժամը մե'զ հետ, գործընկերների և ընկերների հետ։
⠀
Զանգահարեք` 041601601⠀
Մենք գտնվում ենք` Ամիրյան 4/6 ⠀
Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է, որն ունի նաև առողջարար հատկություններ: Թեյենք և լինենք առողջ
@moncafeyerevan